Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Մաստակը կարող է բերանի խոռոչը մաքրել մանրէներից. news.am

Մաստակը կարող է բերանի խոռոչը մաքրել մանրէներից. news.am

Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից:Մաստակի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել (թքի պարունակության միկրոօրգանիզմների միջին քանակի 10 տոկոսը): Հետազոտությունը հրապարակվել է PLoS One ամսագրում:

 

Փորձարկումներից մեկի ժամանակ կամավորների բերանի խոռոչ սահմանափակ քանակությամբ մանրէներ են բաց թողել, որից հետո մարդկանց խնդրել են տասը րոպե մաստակ ծամել: Ծամոնի յուրաքանչյուր սալիկին մոտ հարյուր միլիոն մանրէ է բաժին հասել: Բռնված մանրէները տեսանելի են եղել սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերների վրա:  Սակայն օգտակար է միայն առանց շաքարի մաստակը. քաղցր նյութերը բերանի խոռոչում եւ ատամների վրա բնակվող մանրէներին պարզապես սնում են:

 

Առավելագույնս արդյունավետ է առաջին 30 վայրկյանի ընթացքում օգտագործվող ծամոնը, հետո մանրէներն ավելի դժվարությամբ են բռնվում: Ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում է բերանի խոռոչ, հաղորդում է Daily Mail-ը:

 

Իրականացված հետազոտության հիման վրա գիտնականները հույս ունեն ընտրողաբար գործող եւ բերանը մանրէների որոշ տեսակներից մաքրող մաստակ ստեղծել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. formulazdorovya.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ